Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հյուրընկալել է բռնցքամարտի պատանիների աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանին:
Շնորհավորելով երևանցի մարզիկին՝ քաղաքապետի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել մեր երկրի պատիվը բարձր պահելու համար ու հետագա հաջողություններ մաղթել նրան: Արմեն Փամբուխչյանը նշել է, որ մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունները լինելու են շարունակական ու համակարգային լուծումներ են տրվելու առկա բոլոր այն խնդիրներին, որոնց շնորհիվ հարմարավետ պայմաններ կապահովվեն երևանյան բոլոր մարզական օջախներում:
Երևանի քաղաքապետարան