Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեկնաբանությունները, որոնք արվում են ռուսական կողմից, տրամաբանական եւ ստույգ չեն». Սարգիս Խանդանյանը՝ «դեն գցելու» զենքերի մասին

Դեկտեմբեր 08,2023 13:46

«ՀՀ-ն Խաղաղության պայմանագիրը կստորագրի այն ժամանակ, եթե վստահ լինի, որ դա ի շահ Հայաստանի է լինելու եւ ի շահ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Թե ո՞ր հարթակում պետք է բանակցությունները շարունակվեն՝ արեւմտյա՞ն, թե՞ ռուսաստանյան՝ Խանդանյանն ասաց, որ լավ կլինի բանակցությունների տրամաբանության շարունակականությունն ապահովի. «Ձեւավորվել է մի տրամաբանություն, որ արտգործնախարարների մակարդակով ընթացել են բանակցությունների ռաունդներ Վաշինգտոնում եւ երկրների ղեկավարների մակարդակով Բրյուսելում եւ լավ կլինի ամեն ինչ նոր կետից չսկսելու համար այդ շարունակականությունն ապահովել»:

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են, կարո՞ղ է դա ձգձգի բանակցությունները՝ Սարգիս Խանդանյանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ դա չի լինի հերթական պատրվակը Ադրբեջանի համար բանակցությունների չմասնակցելու: Թե ինչ ներքաղաքական պատճառներ ունի՝ չեմ կարող ասել, ինձ համար էլ է դա լուր ու անսպասելի լուր»:

Հարցին՝ ՌԴ-ից այսպես են մեկնաբանում Հայաստանի՝ Արեւմուտքից ձեռք բերված զենքերը, օրինակ, Լավրովի խոսնակն ասում է՝ դրանք, կոպիտ ասած, պետք է գցեին մի կողմ, տալիս են Հայաստանին, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Խանդանյանը պատասխանեց. «Ես ռազմական մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ Հայաստանը շատ լավ ուսումնասիրում է, թե ինչ զինամթերք է ձեռք բերում եւ այն փոխվստահությունը, որ կա մեր եւ այն գործընկերների միջեւ, որոնք ՀՀ-ին պաշտպանական միջոցներ են տրամադրում, շատ ապահով են»:

Նա հորդորեց պաշտպանական գերատեսչության հետ խոսել այդ մասին՝ համոզվելու որ մեկնաբանությունները, որոնք արվում են ռուսական կողմից, տրամաբանական եւ ստույգ չեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031