Արդյոք գերիներին վերադարձնելով՝ սկիզբ է դրվում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների երկկողմ ձեւաչափի. այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին ի պատասխան՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց. «Հումանիտար հարց է, զգայուն, հնարավորություն է առաջացել այդ հարցը լուծել: Սա շատ կարեւոր հայտարարություն է, բայց նաեւ պետք չէ գերագնահատել այդ հայտարարությունը ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ: Այն, ինչ Հայաստանն ասել է, շարունակում է պնդել: Բանակցությունները պետք է տեղի ունենան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայնություն են տվել այս տարվա հունիսին՝ եռակողմ հանդիպման ընթացքում: Հայաստանը հորդորում է միջնորդներին ապահովել բանակցությունների շարունակականությունն այն հարթակներում, որտեղ դրանք սկսել են»:
32 վերադարձված գերիների անունները չեն հրապարակվում, ադրբեջանական կողմն է հրապարակել, բայց չկա վստահություն, արդյոք ճի՞շտ ցուցակ է: Խանդանյանն ասաց. «Ես եւս կխուսափեմ որեւէ անուն հնչեցնել, նախ, մանրամասներին ծանոթ չեմ ցուցակի, շատ զգայուն թեմա է: Մինչեւ գերիները չհատեն ՀՀ պետական սահմանը, ԶԼՄ-ներին էլ խորհուրդ կտամ չշրջանառել անուններ, սա բարդ է գերիների հարազատների համար: Մինչեւ չվերադարձվեն գերիները, մինչեւ չհատեն ՀՀ պետական սահմանը…»:
Թե կոնկրետ ե՞րբ տեղի կունենա դա Խանդանյանը պատասխանեց. «Շատ մոտակա ժամանակահատվածում, դա ժամերի կամ օրերի հարց է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ