Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարացվեց մի ընտանիք, դատապարտվել էին 9 եւ 13 տարի ազատազրկման՝ 2000-ականներին մի սպանության համար, որը չէին կատարել». Վահագն Ալեքսանյան

Դեկտեմբեր 08,2023 11:51

«Ուզում եմ մի բան պատմեմ: Երեկ արդարացվեց մի ընտանիք, որի անդամները՝ կինն ու ամուսինը դատապարտվել էին 9 եւ 13 տարի ազատազրկման՝ 2000-ականներին մի սպանության համար, որը իրենք չէին կատարել»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ մատնանշելով, թե ընդդիմադիրները կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսում են մարդու իրավունքների, կալանքների մասին:

Նա շարունակեց. «Երեկ այդ ընտանիքն արդարացվեց: Մարդկանց կյանքը անցել է բանտում մի բանի համար, ինչը իրենք չէին կատարել՝ արդեն հաստատված վճռով: Հիշեցնեմ նաեւ, որ այդ ընտանիքի իրավունքների պաշտպանությունն իրականացնում էր ՍԴ ներկայիս դատավոր Սեդա Սաֆարյանը՝ որպես փաստաբան, որի դեմ շատ մեծ արշավ էին սկսել երկու ընդդիմադիր խմբակցությունները եւ որոշ ընդդիմադիր շրջանակներ: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ առհասարակ կալանքի, մարդու իրավունքների, արդար դատաքննության պատկերացումների մեր տարընկալումների մասին»:

ԱԺ նիստում արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է, որ կառուցապատումը սահմանված ժամկետում չավարտելու համար տուգանքի չափը ավելացնել: Նաեւ ինքնակամ կառույցների տուգանքը, որը սահմանված էր նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկը, պետք է բարձրանա 750-1500-ապատիկի չափով: Վարչական տույժից հետո դա շարունակելու դեպքում տուգանքը 2500-3500-ապատիկը կկազմի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ղազարյանն ասաց, որ ոլորտն ուզում են կարգավորել, բայց՝ անարդարացի, որովհետեւ նույն վարչական տույժը նախատեսում են ե՛ւ Երեւանում ինքնակամ կառույցի համար, ե՛ւ սահմանամերձ ինչ-որ գյուղում անասնագոմ կառուցելու համար: Նա ասաց, որ նման տուգանքները շատ բարձր են ու ռիսկային:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031