Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. ՔՊ-ն, որ իբր պայքարում էր նախկինների դեմ, պարզվում է՝ այսօր նախկինների դեմ պայքարն իրագործում է նրանց ՔՊ-ականացնելու միջոցով. «Հրապարակ»

Դեկտեմբեր 08,2023 11:10

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը երկու տարի առաջ ստեղծված կուսակցության համար հաջողություն, իսկ երկրի համար ժողովրդավարության տոտալ ոտնահարում է որակում ՔՊ-ի՝ բոլոր համայնքները զավթելու մոլուցքը։ Դեկտեմբերի 5-ին ոստիկանական մեծաթիվ զորքով ՔՊ-ն «զավթեց» Ալավերդու համայնքապետի աթոռը։

«Մոտ երկու տասնյակ համայնքներում մասնակցել ենք ՏԻՄ ընտրությունների՝ արձանագրել ենք տարբեր արդյունքներ։ Կան համայնքներ, որ ղեկավարումն ենք ստանձնել, կան համայնքներ, որ ուղղակի ներկայացվածություն ունենք, ինչը երկու տարվա համար բավական դրական արդյունք ենք համարում։ ՔՊ-ից հետո ամենաշատ մանդատներ եւ ձայներ համայնքներում «Ապրելու երկիրն» է արձանագրել։ Ընտրությունների ժամանակ բոլոր համայնքներում տարբեր տրամաչափի վարչական ռեսուրսներ են կիրառվել։ Լոկալ իշխանիկներ՝ պատգամավորներ, նախարարներ, գործի են դրել բոլոր լծակները՝ ճնշելով անգամ ՏԻՄ-երին մասնակցած թիմերի ցուցակներում ընդգրկված անձանց։ Բայց մենք ընդունել էինք այդ մարտահրավերը եւ արել առավելագույնը՝ համայնքներում հասարակության վստահությունը ստանալու համար»,- նշում է Առաքելյանը։

Նա նկատում է՝ բացի Ալավերդիից, մի քանի այլ համայնքներում էլ է ՔՊ-ն թեժ պայքար մղել՝ իշխանությունը վերցնելու համար։ Առաքելյանը հիշեցնում է Վանաձորի ընտրությունների արդյունքները, Թալինում ՔՊ-ի պարտությունը։ «Թալինում արհեստական խոշորացման գնացին, նոր ընտրություններ անցկացրին։ ՔՊ-ն ամեն ձեւով փորձում է իշխանությունը վերցնել իր ձեռքը»։ Նախկինների դեմ պայքարելու խոստումներով երկրորդ անգամ իշխանության եկած ՔՊ-ն, ըստ Առաքելյանի, հանրապետականներին ՔՊ-ականացնելով է նախկինների դեմ պայքարում։ Օրինակ՝ Ալավերդու ՔՊ-ական նոր ղեկավար Դավիթ Ղումաշյանը, որ 2018-ից առաջ Հանրապետական կուսակցության անդամ էր, ժամանակին իր աշխատասենյակի պատին Սերժ Սարգսյանի լուսանկարն էր ցուցադրում։

«Ղումաշյանը ղեկավարում էր Շնող համայնքը, նաեւ Հանրապետական կուսակցության կառույցի ղեկավարն էր։ Բազմաթիվ տեսագրություններ կան իր քաղաքական կենսագրությունից, առ այն, թե ինչ ակտիվ հանրապետական է եղել։ 2021թ․ խորհրդարանական ընտրություններին համակարգել է «Հայաստան» դաշինքի աշխատանքները։ ՔՊ-ն, որ իբր պայքարում էր նախկինների դեմ, պարզվում է՝ այսօր նախկինների դեմ պայքարն իրագործում է նրանց ՔՊ-ականացնելու միջոցով»,- ասում է Առաքելյանը: Նրա խոսքով՝ ՔՊ-ն իշխելու մոլուցք ունի ոչ միայն ՏԻՄ-երի, այլեւ դատական իշխանության, անկախ կառույցների, իրավական համակարգի վրա։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031