Ինչպես իրազեկում է Գերմանիայում լույս տեսնող «Յուդիշե ալգեմայնեն»՝ հիմնվելով գերմանական dpa-ի լրատվությանը, ավստրիացի դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանի (1908 — 1989) կիսանդրին հեռացվել է Ախենի թատրոնի ճեմասրահից: Պատճա՞ռը: Ըստ թատրոնի կառավարչի, նոր ուսումնասիրությունները, ինչպես նաեւ Կարայանի կենսագիրներից մեկի դասախոսությունը հստակ վկայում են, որ մեծահամբավ դիրիժորը նացիոնալ-սոցիալիզմի ժամանակ անմասն չի մնացել…
20-րդ դարի մեծագույն դիրիժորներից Կարայանը իր գործունեությունը սկսել է Ախենի թատրոնից՝ 1935-1942 թվականներին ղեկավարել է թատրոնը, անդամակցել է գերմանական նացիոնալ սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը (Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei (NSDAP): 1950-ականների կեսից Բեռլինի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորն է եղել:
Կարայանի կիսանդրու փոխարեն թատրոնի ճեմասրահում կդրվի նրա հայրենակից Մոցարտի կիսանդրին:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: