Ինչո՞ւ են մտածող մարդիկ, ընդդիմադիրներն այդքան շատ խոսում-քննարկում հանրային անտարբերության, ապատիայի թեման: Եվ ինչո՞ւ է իշխանությունն ամեն ինչ անում այդ անտարբերությունը խորացնելու, մարդկանց ավելի պասիվ ու անհաղորդ դարձնելու համար: Որովհետեւ անտարբեր մարդը վատ քաղաքացի է՝ նա ամեն ինչի հետ հաշտվում է, ոչնչի դեմ չի պայքարում, նրա համար միեւնույն է, թե ով է ղեկավարում երկիրը, եւ ինչ որոշումներ են կայացվում: Նա անհաղորդ է հայրենիքի հանդեպ:
Անտարբեր մարդիկ հանգիստ են վերաբերվելու, երբ Հայաստանի տարածքում հայտնվեն թուրքերն ու ադրբեջանցիները, վերաբնակեցման անվան տակ գան եւ Կոնդում, Կրիվոյում ու Մասիսում ապրեն:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: