«Ազգ»-ը զրույցել է տնտեսագետ, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ:
– Ըստ օրերս հրապարակված տվյալների, Հայաստանից Ռուսաստան արտահանումները կազմում են արտահանման ընդհանուր ծավալի ուղիղ կեսը՝ 50 տոկոսը: Նախարար Քերոբյանի հայտարարությունը՝ շուկան դիվերսիֆիկացնելու մասին, արդյո՞ք գործարարների անելիքն է:
– Դիվերսիֆիկացիայի մասին մտածող ու դրա մասին բարձրաձայնող անհատները պարտավոր են նախ շուկաները դիվերսիֆիկացնել, ապա նոր դրան միտված քայլերը սկսել: Մենք ականատեսն ենք անմիտ քաղաքականության ու նախարարի՝ ոչ տեղին հայտարարության: Նախ՝ մի հարց այդ նախարարին, որ նախարար դառնալուց առաջ սկզբից գործարար է եղել: Եթե այդքան հեշտ էր շուկա դիվերսիֆիկացնելը, ապա ինչո՞ւ ինքը չէր դիվերսիֆիկացնում, երկրորդ հարցը՝ ինչո՞ւ սնանկացավ այն ընկերությունը, որը կառավարում էր: Եվ երրորդը՝ արդյոք ՀՀ էկոնոմիկան պատրաստվո՞ւմ է սնանկացնել, թե՞ ոչ: Այս հարցերին պատասխանելուց հետո միայն թող հայ գործարարին խորհուրդ տա:
Զարգացած տնտեսություն ունեցող պետությունները բռնում են գործարարի ձեռքը, նախապես հաշվարկած, թիրախային սուբսիդիաներ ու ֆինանսական միջոցներ է հատկացրել գործարարին, եւ նրանք միասին գնում են առաջ: Հայաստանում սակայն բիզնես ոլորտի ներկայացուցիչները երբեմն չեն կարողանում հոգալ նույնիսկ սովորական՝ շենք-շինությունների սպասարկման կամ հումք-նյութեր ձեռք բերելու ծախսերը, քանի որ ներդրման եւ շահույթ ստանալու ժամանակը բավական երկար է: Եթե նոր շուկաներ գրավելու հարցում էկոնոմիկայի նախարարի հույսը գործարարներն են, մենք լուրջ, շա՜տ լուրջ խնդիր ունենք:
Կարդացեք նաև
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: