Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սա եվրոպական համակարգի քաղաքական աջակցությունն է ՀՀ իշխանություններին և նրանց հետագա լեգիտիմացումն է՝ որոշակի ծրագրեր կյանքի կոչելու համար. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 08,2023 10:23

Եվրոպական կառույցները հերթական անգամ աչք են փակում ՀՀ իշխանությունների ապօրինությունների վրա։ Երեկ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հպարտորեն հայտարարություն տարածեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական դատարանի անդամների դիմումը։

Մեզ հետ զրույցում ՄԻԵԴ-ում ՍԴ անդամների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Ի սկզբանե ասեմ, որ Եվրոպական դատարանը, ըստ էության, քննություն չի իրականացրել հրատապ ճանաչված խնդրով, որտեղ ի սկզբանե առկա են եղել 40 եւ 41 կանոնները։ Դատարանից պահանջվել է 3 տարի, որպեսզի վարույթ ընդունելու հարց լուծի, ինչն արդեն իսկ անտրամաբանական է։ Մեծ հաշվով, դատական գործընթացն ավարտված է եղել կես տարի անց, եւ «խաղաղության խաչմերուկում» նման որոշում կայացնելը ոչ թե իրավական մեխանիզմների տրամաբանության մեջ պետք է դիտարկենք, այլ բացառապես քաղաքականության։ Ես ուղղակի հետեւյալ արտահայտությամբ կբնութագրեմ․ սա եվրոպական համակարգի քաղաքական աջակցությունն է Հայաստանի իշխանություններին եւ նրանց հետագա լեգիտիմացումն է՝ որոշակի ծրագրեր կյանքի կոչելու համար։ Ակնհայտ է, որ մեր երկրում շատ սուր բախվելու են աշխարհաքաղաքական շահեր, որի հետեւանքները շատ ծանր են լինելու, եւ մեծագույն կորուստներ կարելի է կանխատեսել։ Այսինքն՝ առաջիկա 1 տարվա ընթացքում մեծ քաղաքական զարգացումներ են լինելու այս տարածաշրջանում՝ հատկապես Հայաստանի շուրջ։ Իրավական առումով՝ անգամ ելակետային տվյալները դատարանի կողմից ճիշտ չեն օգտագործվել: 1 բացահայտ օրինակ․ դատարանը հետեւություն է անում, որ ՀՀ ՍԴ դատավորները դատական պաշտպանության իրավունքից չեն օգտվում, եւ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում նրանց դատական պաշտպանության իրավունքն այն պարագայում, երբ ՀՀ Սահմանադրությունը նշում է, որ յուրաքանչյուր ոք ունի դատական պաշտպանության իրավունք, եւ դա բացարձակ իրավունք է, «յուրաքանչյուր ոք»-ի մեջ ներառված են նաեւ ՍԴ անդամները։ Այս որոշումն ունենալու է նաեւ այլ բացասական կողմ․ այն նաեւ ուղենիշ է ապագա իշխանությունների համար, որոնք Սահմանադրական դատարանը կառավարելի դարձնելու տեսանկյունից շատ հստակ կողմնորոշվել են դատական ակտի արդյունքում, եւ երբեւիցե Հայաստանում ՍԴ դատավորները պաշտպանված չեն լինելու քաղաքական իշխանության միջամտությունից, «դատական» բառն այլեւս անտեղի է օգտագործել ՍԴ-ի պարագայում։ Մենք, որպես կողմ, ի գիտություն ենք ընդունում դատարանի այս որոշումը, անկախ դրա բովանդակությունից` շատ լուրջ ենք վերաբերվում մեր իրավապաշտպան առաքելությանը եւ շարունակելու ենք գործունեություն իրականացնել՝ Հայաստանում երբեւէ իրավունքի գերակայություն կերտելու համար»:

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031