ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվական լրահոսում եղել են անհարկի շահարկումներ կապված Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության գործունեության հետ։
Պայմանավորված մամուլում խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանի կողմից արտահայտած մտքերի ՈՉ ԼԻԱՐԺԵՔ մեկնաբանություններով, խմբակցությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ՝
1. Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցությունում ինչպես նախկինում այնպես էլ հիմա որոշումները կայացվում են միաձայն՝ խմբակցությունում հարցի հանգամանալից քննարկումներից հետո։
Կարդացեք նաև
2. Այժմ խմբակցության օրակարգում չկա հարց Գյումրու ավագանիում որևէ այլ խմբակցության հետ միանալու և կոալիցիա կազմելու։
3. Արձագանքելով «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության կողմից մամուլում ի հայտ եկած այն պնդումներին, համաձայն որի՝ Գյումրու «Զարթոնք» խմբակցությունում որոշումները ընդունվում են առանձին անդամների կողմից խախտելով կոլեգիալության սկզբունքը՝ չի համապատասխանում իրականությանը։
Վարդևան Հակոբյան
Կարեն Սոսյան
Սվետլանա Ադամյան
Գոռ Մանուկյան