Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ն կլինի հաջորդ պատերազմը

Դեկտեմբեր 08,2023 10:00

Իմ բարեկամներից մեկը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արեց հետեւյալ կանխատեսումը. հաջորդ պատերազմը, շատ հավանական է, լինելու է արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված զենքերով: Հետեւաբար, եթե մենք պատրաստվենք ԱԹՍ-ից պաշտպանվելու կամ դրանցով հարձակվելու գործողություններին, ապա կարող ենք կրկին պարտվել:

Ինչպես հայտնի է, գեներալները միշտ պատրաստվում են նախորդ պատերազմին, ինչից պարզ է, որ այդ նախապատրաստությունը պետք չէ թողնել միայն զինվորականների վրա: Լայնամասշտաբ պատերազմը վարում են ոչ թե գեներալները, այլ պետություններն՝ իրենց քաղաքական ղեկավարության գլխավորությամբ՝ մի հանգամանք, որը, հայտնի պատճառներով, կտրականապես հերքում է Հայաստանի ներկայիս իշխանությունը:

Եթե իմ ծանոթի առաջ քաշած տեսությունը ճիշտ է, ապա այն խոսակցությունները, թե իբր Ֆրանսիայի տված զենքը «փակելու է օդը», այնքան էլ տեղին չեն: Նախ՝ պարզ չէ, թե արդյո՞ք Ֆրանսիան մեզ իսկապես նման զենք է տալիս, երկրորդ՝ ինչո՞ւ այդպիսի զենք ունեցող Իսրայելը չկարողացավ իր «օդը փակել»:

Հակաօդային պաշտպանությունը, մի խոսքով, իհարկե, անհրաժեշտ է, բայց՝ ոչ բավարար: Այժմ մարդկությունը մոտ է կանգնած շատ ավելի սարսափելի զենքերի ստեղծմանը: Արհեստական ինտելեկտի հետ կապված կա մի կարեւոր խնդիր, որն, անշուշտ, գլոբալ է: Առաջին անգամ կարող է ասպարեզ բերվել մի զենք, որի կիրառումն ամբողջությամբ կախված չէ մարդկային գործոնից: Այժմ խոշոր տերություններն իրար սպառնում են միջուկային մարտագլխիկներ ունեցող հրթիռներով: Բայց նույնիսկ ատոմային ռումբի դեպքում մարդիկ են որոշում, թե երբ, որտեղ եւ ինչպես այն կիրառել:

Արհեստական ինտելեկտը ստեղծում է իր սեփական բովանդակությունը, օրակարգը, ինքնուրույն է գտնում լուծումները: Եթե պետությունները խիստ միջոցներ չկիրառեն, ապա այդ ոլորտի ռազմական բաղադրիչի զարգացումը կարող է բերել անկանխատեսելի եւ շատ ավելի ողբերգական, քան միջուկային զենքն է, հետեւանքների: Մանավանդ այսօր՝ ըստ էության, ընթացող համաշխարհային պատերազմի պայմաններում:

Դա կանխելու համար բազմաթիվ քայլեր են անհրաժեշտ: Դրանցից մեկն այն է, որ պետությունների ղեկավարները, որոշում ընդունողները, ոլորտը զարգացնողները պետք է ավելի ուշադիր լսեն փորձագետներին, գիտնականներին, մտավորականներին, նաեւ՝ հումանիտար ոլորտի ներկայացուցիչներին:

Հայաստանում, համենայնդեպս, դա անիրատեսական է հնչում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Nimar says:

    “…մի հանգամանք, որը, հայտնի պատճառներով, կտրականապես հերքում է Հայաստանի ներկայիս իշխանությունը:”
    Սա տարօրինակ ու զարմանալի հայտարարություն է, որն, իմ կարծիքով, իրականության հետ կապ չունի։ Համենայնդեպս, ես տեղյակ չեմ որևէ հայտարարության կամ գործողության մասին, որը կհաստատի նման տեսակետը։
    Ռուս-ուկրաինական պատերազմի վերլուծությունը ռազմական փորձագետներին բերում է այն եզրակացության, որ դա ռազմական արվեստի դասական կանոնների փայլուն հաստատումն է։ Չնայած ժամանակակից սպառազինությունների բոլոր տեսակներին, ներառյալ անօդաչու սարքերը և տիեզերական հետախուզությունը, մարտի դաշտում վճռորոշ դերը խաղում է ծանր հետևակն ու հրթիռային/հրետանային զենքը, ռազմաօդային ուժերը: Սա հենց այն պատերազմի տեսակն է, որում անխուսափելի է ռազմավարական խորություն, մոբիլիզացիոն մեծ ռեզերվ, հզոր տնտեսություն և արդյունաբերություն ունեցող երկրի հաղթանակը։ ՀՕՊ-ը չափազանց կարևոր է բազմաթիվ պատճառներով, այդ թվում, տարօրինակ կերպով, նույնիսկ
    պատերազմում պարտության դեպքում, պարտվող երկիրը չի հայտնվում ամբողջական ավերածության մեջ և պահպանում է իր արդյունաբերական, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու կարողությունը:
    AI-ն շատ հետաքրքիր գործիք է: Այն վաղուց օգտագործվել է ռազմական գործում՝ անցյալ դարի սկզբից։ Եվ չնայած “բանականություն” բառը հետաքրքրաշարժ է, իրականում ցանկացած ավտոմատ ինքնակարգավորվող համակարգ պարունակում է AI-ի տարրեր։

  2. Aha says:

    Սա տարօրինակ ու զարմանալի հայտարարություն է, որն, իմ կարծիքով, իրականության հետ կապ չունի։ Համենայնդեպս, ես տեղյակ չեմ որևէ հայտարարության կամ գործողության մասին, որը կհաստատի նման տեսակետը։

    The prime minister has stated on a number of occasions that he considers himself responsible for the defeat (formally and automatically, because of his position) but not guilty. From a military perspective post-war, he has silenced, persecuted under bogus charges, and jailed a number of military leaders. On the diplomatic side, he has developed an entire alternative history that considers that the outcome of the Karabakh issue was already decided in 1991 (alma Ata) or 1996 (Lisbon Veto). This laughable and artificially invented narrative is simply giving legal cover to the new reality on the ground and saving the face of the prime minister who becomes of course not guilty of Alma Ata or Lisbon.

    These lies spread the belief within the population about Foreign forces or the previous Armenian presidents throwing the Karabakh issue in our dear, kind, and naive Nikol’s pocket What could our sweet and naive Nikol do about such big geopolitical issues? Our worshipped Nikol came to catch the thieves, stop corruption, remove the speed detectors, and return Tovmasyan’s pen. Our dear Nikol is not guilty, all of this was decided since decades and the military leaders deserve to be in jail or prosecuted because they didn’t do their job. Also, we had 11 000 deserters who didn’t fight for the country and ran away, our dear Nikol heroically fought against the enemy but the 5th column, deserters, and the traitors backstabbed him. Our wonderful Nikol is not guilty and we will love him forever.

    Now tell me if this is not an a well prepared PR operation to put the blame on others! But hey, the Armenian people are OK with all this, they reelected the prime minister, fair and square with a huge majority, and I have no doubt they will do so again when the time comes. Everything is at its right place and there is no need to worry, let’ get to Saryan street and enjoy life.

  3. Ruben says:

    Բանականության ու հիշողության բացակայությունը վարչական տարածքի գրեթե ողջ շրջանում անհնար է երազել արհեստական ինտելեկտի մասին: 1960-ականները մնացին տարեգրության մեջ (ավիամոդելիստների խմբակ պիոներների պալատում, ДОСААФ…):
    Այն, ինչ կործանեց ԼՏՊ-ն իր շքախմբի հետ, չեն կարող վերականգնել բնակչության մնացորդը՝ կուպեցները, բառիգները, քցողները…
    Ազգն ու տարածքը կփրկի միայն զենքի ազատ վաճառքն ու կրելը:

  4. Լավատես says:

    Լիովին համաձայն եմ Ruben ի հետ զենք կրելու իրավունքի վերաբերյալ, ամեն անգամ ասում ենք Ամերիկա պետք չի հայտնաբերել, իսկական ժամանակն է Ամերիկա հայտնաբերենք’ իսկական ժողովրդավարությունը միայն զենք կրելու իրավունք ունեցող քաղաքացին կարող է երաշխավորել: Շնորհակալություն գաղափարի համար:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031