ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Այո, ժամանակ կանցնի, չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ինչ-որ ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Այո, խաղաղության ենք գնում, խաղաղությունն այլ կերպ չի լինում»:
«ՉԻ». Դարվինի էվոլյուցիոն տեսությունն է հիշեցնում: Մի 5 տարի առաջ Ալեն Սիմոնյանը ոչմիթիզական սելֆիներ էր անում Աղդամում, նուռը ձեռքին «Աղդամը մեր հայրենիքն է» երգն էր կատարում, իսկ հիմա էվոլյուցիոն այնպիսի զարգացում է ունեցել, որ խաղաղություն է ուզում:
Ընդ որում, դրա գինն էլ այն է, որ ադրբեջանցիները գան, Հայաստանում ապրեն: Հիմա էլ նրանք կգան, նուռը ձեռքին Սյունիքում սելֆիներ կանեն. կյանք է, բա պիտի շարունակվի, չէ՞:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբուր կայքում