Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գերությունից վերադարձող 32 հայ զինծառայողներից 26-ը Շիրակի մարզից են

Դեկտեմբեր 07,2023 22:50

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ․ Ադրբեջանը վերադարձնում է գերեվարված 32 զինծառայողների։

32 զինծառայողների անուններն արդեն իսկ շրջանառվում են ադրբեջանական կայքերում․ նրանցից  26-ը Շիրակի մարզից են․ 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանի Խծաբերդի հատվածում գերի ընկածներն են։

Ըստ ադրբեջանական կողմի, «Հայաստան տեղափոխվող 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում բերման են ենթարկվել սահմանին։ Այս բոլոր մարդիկ արդեն կրել են իրենց պատժի մեծ մասը»։

32 հոգանոց  ցուցակում չկան  ՀՀ Արցախի  նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, չկան նաև Ռուբեն Վարդանյանը, Վագիֆ Խաչատրյանը, Ալյոշա Խոսրովյանը։

Տեղեկություն է շրջանառվում  նաև այն մասին, որ  Հայաստանը վերադարձնելու է Երևանում դատապարտված ադրբեջանցի զինվորականներ Բաբիրով Աքշին Գաբիլի և Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուներին։

Հիշեցնենք՝ նրանք ներխուժել էին Հայաստան, նրանից մեկը՝ Ագշին Բաբիրովը մոտ 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել․ նա մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։

Վերջինս ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը։ Երկրորդ զինվորը՝ Հուսեյն Ախունդովը մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» պահակին սպանելու համար։

Նշվում է նաև այն մասին, որ այս երկուսից բացի Հայաստանում գերի ընկած այլ ադրբեջանցիներ չկան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031