«Ազատություն» ռ/կ. Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների «մեծ առաջընթացը», նշելով, որ նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
X-ում արված գրառմամբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ողջունել է հատկապես կալանավորված զինծառայողների ազատ արձակումն ու քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը:
«Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ գլխավորած բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը. այսօրվա առաջընթացը առանցքային քայլ է», – նշել է նա՝ հավելելով, որ այժմ խրախուսում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին շուտափույթ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի կնքումը։
Կարդացեք նաև
Delighted to welcome a major break through in 🇦🇲- 🇦🇿 relations as they issue a joint statement.
— Charles Michel (@CharlesMichel) December 7, 2023
Welcome in particular release of detainees and unprecedented opening in political dialogue.
Establishing and deepening bilateral dialogue between sides has been a key objective of…