Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը նշանակվել է 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մրցավար։
Մասնագետը այդ առիթով Aravot.am-ին տեղեկացրեց, որ որոշումը կայացրել է Սպորտային մարմնամարզության միջազգային ֆեդերացիան եւ մոտ մեկ շաբաթ առաջ հրավեր ուղարկել։
Հակոբ Սերոբյանը մրցավար է եղել նաեւ 2012, 2016 եւ 2020 թվականների օլիմպիական խաղերում։ Այնպես որ, սա նրա չորրորդ օլիմպիական խաղերը կլինի, որպես մրցավար։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ