Այսօր ԵԹԿՊԻ-ում հյուրընկալվել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը: Ողջունելով դեսպանկն` ռեկտոր Սառա Նալբանդյանը պատրաստակամություն է հայտնել երկկողմ համագործակցության ստեղծման ուղղությամբ։
Հանդիպմանը դեսպանն անդրադարձել է բելգիական թատերական մշակույթին, մասնավորապես` դրամատուրգիային:
-Բելգիայում բազմահազարանոց հայկական համայնք կա, որն ակտիվ է և՛ տնտեսական, և՛ ակադեմիական ոլորտներում,-նշել է դեսպանը՝ այդ համատեքստում ընդգծելով տարբեր ազգերի մշակույթների շերտերին առնչվելու կարևորությունը:
Կարդացեք նաև
Դեսպանը նաև անդրադարձել է այն հանգամանքին, որ հունվարի 1-ից Բելգիան վեց ամսով ստանձնելու է Եվրոպական միության նախագահությունը, և այդ ընթացքը բուռն է լինելու նաև մշակութային նախաձեռնություններով՝ կինոփառատոն, թատերական նախագծեր և այլն:
Հանդիպմանը մասնավորապես քննարկման առանցքում էր ժամանակակից բելգիական ֆրանսագիր դրամատուրգիայի երկլեզու՝ ֆրանսերեն-հայերեն քառահատոր գիրքը, որը ներկայացրել է մեր բուհի ֆրանսերենի դասախոս, բ.գ.թ. Լուսինե Աբգարյանը:
Նաև քննարկվել են փոխգործակցության զարգացման, Բելգիայի գիտակրթական և մշակութային հաստատությունների հետ կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ