Ականավոր գիտնական, մաթեմատիկոս, բիզնեսմեն, թրեյդեր, ակնարկագիր, փիլիսոփա Նասիմ Նիքոլաս Թալեբը X-ի իր միկրոբլոգում գրում է.
«Հայաստանը օգնության կարիք ունի:
Հենց նոր իմացա, որ իմ ընկեր Ռուբեն Վարդանյանը գերի է Ադրբեջանում։ Նա իր կարիերան ֆինանսական ներդրող-բարերարից փոխեց Արցախի առաջնորդ դառնալով։
Նրան վերաբերվում են որպես նույնիսկ ոչ ռազմագերու, այլև` ահաբեկչի»։
Կարդացեք նաև
ARMENIA NEEDS HELP
— Nassim Nicholas Taleb (@nntaleb) December 7, 2023
Just learned that my friend Ruben Vartanian is a prisoner in Azerbaijan. He had switched career from derivatives trader/philanthropist to leader of the Artzakh (Nagorno-Karabakh).
He is not even treated as a prisoner of war, but as a "terrorist". pic.twitter.com/ufVbuzuvGP
Ռուբեն Վարդանյանի անկոտրում տեսակն ամենավտանգավորն է հայատյաց ալիևի համար և այդ պատճառով էլ այդ տականքն ամեն ինչ կփորձի անել բանտում նրան «կոտրելու» համար: Հույս ունեմ, որ Ռուբեն Վարդանյանի նման ոգեղեն հայը իր գլխին սարքվող դավերը կկարողանա հաղթահարել, իսկ Արցախի Մեծագույն Նվիրյալի իր գեղեցիկ դափնին տեղ կգտնի հայ ժողովրդի սերնդե-սերունդ փոխանցվող հիշողություններում:
Ցավոք աշխարհն այսօր կենտրոնացած է ուկրաինական և իսրայելական պատերազմների թեմաների վրա, իսկ Ռուբեն Վարդանյանին բանտից հնարավոր կլինի ազատել միայն ազդեցիկ պետությունների և միջազգային ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հղբացած ալիևի վրա լրջագույն ճնշումներ կիրառելու դեպքում:
Ինչ վերաբերում է մեր հայ իրավապաշտպաններին, համոզվում ենք, որ այս թեմայի վերաբերյալ նրանք խուլ ու համր են: