Քիչ առաջ Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցում՝ թիվ 19 դպրոցի դիմաց, մոխրագույն «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա աշակերտուհիներից մեկին։
Ականատեսների պատմելով, այդ պահին փողոցով անցնելիս է եղել պարեկային ծառայության ավտոմեքենան, որը կանգնել է ու շտապ «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» տեղափոխել երեխային։
Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանն Aravot.am-ին փոխանցեց, որ վնասվել են երեխայի սրունքի զույգ ոսկրերը, նկատելի է հեմատոմա ճակատային շրջանում։
Նա նաև տեղեկացրեց, որ երեխան Արցախից բռնի տեղահանված է։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ