Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել, եթե 40+10 հազար դրամ ծրագրի դիմումը լրացնելիս չեք մուտքագրել անչափահասի տվյալները

Դեկտեմբեր 07,2023 19:10

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված այն հայրենակիցներին, ովքեր ժամանակավոր կացարաններում բնակության և կոմունալ ծախսերի վճարման համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում ներկայացրել են դիմում, սակայն չեն մուտքագրել անչափահասի վերաբերյալ տվյալներ։

Ծրագրի շրջանակում անչափահասի համար դիմում կարող է ներկայացնել այն չափահաս քաղաքացին (ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն), ով համակարգում արդեն ունի դիմում։

Անչափահասի բաց թողնված տվյալները լրացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝

  •    մուտք գործելhttps://rent.socservice.am հղմամբ և լրացնել անձնական տվյալներ (անձը հաստատող փաստաթղթի համար, անուն, ազգանուն)՝ տալով «Սեղմել կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման    համար» հրահանգը,
  • համակարգը կցուցադրի հաղորդագրություն՝ «Նշված տվյալներով դիմում առկա է համակարգում։ Ցանկանու՞մ եք ավելացնել ընտանիքի անչափահաս անդամ» Այո/Ոչ հրահանգներով,
  • «Այո» հրահանգը սեղմելու դեպքում բացվում է ընտանիքի անդամի տվյալների լրացման միջերեսը (ինտերֆեյս), որտեղ հնարավոր է լրացնել միայն անչափահաս անդամի տվյալները,
  • տվյալների լրացման կարգը նույնն է՝ ներառյալ փաստաթղթի կցման պահանջը,
  • դիմումը ներկայացնելուց հետո համակարգում ավելանում է միայն անչափահասի տվյալներով ենթահայտը:

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031