Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարո՛ն Սուքիասյան, խնդրում եմ ինձ նկատողություն մի՛ արեք». Ինչպես Խաչատուր Սուքիասյանը բարկացրեց Ալեն Սիմոնյանին

Դեկտեմբեր 07,2023 18:33

Այսօր ԱԺ-ում փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը ներկայացրեց  «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է դիվանագիտական ծառայության պաշտոն համարվող գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնել քաղաքացիական ծառայության պաշտոն:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց, թե Հայաստանում զբոսաշրջային վիզա տալի՞ս են, օրինակ, երբ օտարերկրացին գալիս է ոչ թե Գառնի, Գեղարդ գնալու, այլ՝ ինչ-որ մի գործարանի արտադրական պրոցեսի հետ կապված մասնակցելու, ի՞նչ վիզա են տալիս:

Փոխնախարարը պատասխանեց, որ իրականում խնդիր կա՝ նոր արտոնագիր սահմանելու՝ այդ իրավիճակի հետ կապված:

ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը տեղից ինչ-որ բան ասաց, Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Հերիք չեղա՞վ, 2 մլն տուրիստ եք բա բերում»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիտողություն արեց. «Պարո՛ն Սուքիասյան, պարո՛ն Խաչատրյան, վերջացրե՛ք իրար հետ զրույցը հլը»:

«Դուք էլ վերջացրեք, պարոն Արշակյանի հետ էիք խոսում»,- արձագանքեց Սուքիասյանը, ինչը բարկացրեց Ալեն Սիմոնյանին: Նա ասաց. «Այսի՞նքն: Պարոն Սուքիասյան, խնդրում եմ ինձ նկատողություն մի արեք»: Սուքիասյանը «տակ չմնաց». «Դուք էլ ինձ նկատողություն մի արեք»:

Թեման փակեց Մնացական Սաֆարյանը, հանգիստ տոնով շարունակելով իրեն ուղղված հարցերի պատասխանը հնչեցնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Արխիվային լուսանկարը՝ «Հրապարակի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031