Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է՝ երբ կազատվի Գյումրին ամենավերջին տնակից

Դեկտեմբեր 07,2023 17:52

Այսօր երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողության ժամանակ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ Գյումրիում մոտ 2600 տնակ կա, որից 2200-ում բնակվում են։

Նրա տեղեկացմամբ, այս տարի 58 տնակ ապամոնտաժվել են, ևս այդքան սեփականաշնորհվել։

«Մոտ 200 տնակ կա, եթե դրանք քաղաքաշինական նորմերին համապատասխանեն, կսեփականաշնորհվեն։ Մենք ունենք Կառավարության որոշում՝ հոկտեմբերի 13, 2022 թվական, որ մինչև 2027 թվականը պետք է ամբողջ քաղաքը տնակներից ձերբազատվի՝ տարբեր ծրագրերով։

Մենք տարբեր բարերարների հետ աշխատում ենք, սոցիալական բնակարաններ ենք համատեղ կառուցում, կիսակառույցներ ենք տրամադրում, բայց փորձում ենք հնարավորինս շուտ տնակներից ազատել մարդկանց։

35 տարի անց գոնե օր առաջ ազատվեն, ես անձամբ 10 տարի տնակում եմ բնակվել, գիտեմ, որ տնակում ապրելու պայմանները շատ բարդ են։ Ամեն շաբաթ իմ ընդունելության օրերին բազմաթիվ տնակների բնակիչների եմ ընդունում, նրանք տարաբնույթ խնդիրներ ունեն, տնակները ֆիզիկապես մաշվել են, կտուրներ են, մյուսներն են․․․

Փորձում ենք օգնել դրամական միջոցով, շինանյութով, բայց ես հույս ունեմ, լավատես եմ՝ ինչքան հնարավոր է շուտ այդ խնդիրը կվերանա, և մեր բնակիչները կվերադառնան բարեկեցիկ, լավ պայմանների», ասաց Վարդգես Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031