Այսօր՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցին, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ այս տարի ապամոնտաժվել են 58 տնակներ։ Անօթևանների թիվը Շիրակի մարզում 1227 է, Գյումրիում՝ 1016։
«Կան ընտանիքներ, որոնք տարբեր ծրագրերից դուրս են մնացել, ժամանակին հանձնաժողովներին փաստաթղթեր չեն ներկայացրել։ Ունենք նաև դատական կարգով վերականգնված 7 ընտանիքներ, 5-ն այլ բնակավայրերում, 2-ը՝ Գյումրիում»,-տեղեկացրեց մարզպետը։
Նա նշեց՝ մարզի տարբեր բնակավայրերում երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով տարբեր ծրագրեր են իրականացվում։
Մուշեղ Մուրադյանը նաև տեղեկացրեց, որ Գյումրու Բուլվարային թաղամասում կկառուցվեն 4 բազմաբնակարան շենքեր, յուրաքանչյուր շենք կունենա 45 բնակարան։
Կարդացեք նաև
Նշենք, որ Բուլվարայինը Գյումրու ծայրամասային թաղամասերից է։
Մարզպետի տեղեկացմամբ՝ փաստաթղթերի կազմավորման փուլում է։
Անտառավան թաղամասի 26 շենքի 10 շահառուների էլ կտրամադրեն բնակարանների գնման վկայագրեր, արդեն իսկ կառավարության նախագիծն է շրջանառվում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ