ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանի ընտրության հարցի հետ կապված հաշվիչ հանձնախմբի անդամ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության ժամը եւ կարգը: Ըստ այդմ, ժամը 15:15-15:45 պետք է լիներ փակ քվեարկությունը եւ նշեին՝ «կողմ» կամ «դեմ» են Հայկուհի Հարությունյանին: Սակայն ՔՊ խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանը հայտարարեց. «ՔՊ-ն չի մասնակցի այս քվեարկությանը»:
Այսպիսով, ՔՊ-ականները տապալեցին Հայկուհի Հարությունյանի ընտրությունը, բայց նրա դեմ ելույթները ԱԺ-ում դեռ շարունակում էին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ