«Լրատվական դաշտն այնքան էլ մաքուր չէ այսօր եւ այդ դաշտից վերցնել տեղեկություն առնվազն ռիսկային է, սակայն նաեւ կա օրենսդրական կարգավորում եւ մենք պարտավոր ենք նաեւ այդ գործիքներն օգտագործել»,- ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի ժամանակ ասաց այդ պաշտոնում առաջադրված Նարինե Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ ՔՊ-ականները աղմկոտ ելույթներ էին ունենում՝ քննադատելով, որ իր եզրակացությունների մեջ ներառում է այնպիսի ԶԼՄ-ներից հրապարակումներ, որոնք, մեղմ ասած, իրենց սրտով չեն:
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հարցրեց՝ շատ խոսվեց Հայկուհի Հարությունյանի հետ փակ հանդիպման, ճնշումների մասին, նույն հանդիպումը իր հետ են ունեցել, ի՞նչ գնահատական կտա: Ավետիսյանը պատասխանեց, որ անակնկալի էր եկել՝ ամբողջ խմբակցությանը տեսնելով. «Կային սուր հարցադրումներ եւ սուր պատասխաններ, բայց պետք է ասեմ, որ ես դա նաեւ կապեցի իմ՝ չճանաչված լինելու հետ: Միտված էր խորքային վերհանումներին: Կային հարցադրումներ, որոնք շատ սուր էին, կային, որ ինձ շատ տարակուսանք առաջացրեցին, օրինակ, երբ ես հորդորեցի ինձ հասանելի չեղած փաստաթուղթ չբարձրաձայնել, բայց դա շարունակվեց: Բայց ճնշումների մասին պետք է ասեմ, որ ճնշումներ չեն եղել, միգուցե ես եմ շատ հուզված եղել, որովհետեւ առաջին անգամ էր ինձ մոտ այդպիսի հանդիպում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ