Մոսկվայում մերձկասպյան երկրների արտգործնախարարների համատեղ հանդիպման շրջանակներում կայացել է Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում, մատնանշելով Իրանի և Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ երկու երկրների իշխանությունները լավ պայմանավորվածություն են ձեռք բերել տարբեր ոլորտներում հարաբերությունների համակողմանի զարգացման համար, այդ թվում՝ տնտեսության, միջանցքների բացման, կոմերցիոն համագործակցության ու կիսատ նախագծերի իրականացման շուրջ։
Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանը և Բաքուն ձգտում են հավասարակշռված հարաբերություններ ունենալ տնտեսական, մշակութային, քաղաքական, անվտանգության և զբոսաշրջության ոլորտներում։
«Իսկ այն ոլորտներում, որտեղ առաջընթացի արագությունն ավելի դանդաղ է ընթանում, պետք է ավելի արագ շարունակել»,- հավելել է Աբդոլլահիանը։
Կարդացեք նաև
Region Monitor