Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ոնց որ «Կինդեր» ձվիկ լինի, որ բացում ես, ավելի հետաքրքիր բաներ կան». Հայկ Կոնջորյանը՝ «գողապետության» մասին

Դեկտեմբեր 07,2023 14:57

«Ուզում եմ քաղաքական ամնեզիայի դեմ պայքարի պրոցեդուրա իրականացնել»,- ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված՝ հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա անդրադարձավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթին՝ հեգնելով, թե «վճիտ» ելույթ էր կոռուպցիայի մասին. «2015-ին ՀՀ-ում ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, տեսնես ո՞վ էր այդ խորհրդի նախագահը՝ Հովիկ Աբրահամյանը: Այսօր դատախազությունը նախկին Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահից հայցադիմումով պահանջում է 59 անշարժ գույք, 21 մլրդ դրամ եւ էլի աստղաբաշխական բաներ: Սա դեռ ամենը չի: Էս Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ոնց որ «Կինդեր» ձվիկ լինի, որ բացում ես, ավելի հետաքրքիր բաներ կան. Ովքե՞ր էին խորհրդի անդամները, օրինակ, անդամներից մեկը այն ժամանակ ֆինանսների նախարար պարոն Գագիկ Խաչատրյանն էր: Եվ ահա այսօր դատախազության՝ Գագիկ Խաչատրյանից ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքով ընդհանուր հայցադիմումը կազմում է 50 մլրդ դրամ, 210 անշարժ գույք:

Ի դեպ, պարոն Մինասյան, դուք այդ ժամանակ էկոնոմիկայի նախարարն էիք՝ այդքան բարեվարք եւ կոռուպցիայից զերծ իշխանության ժամանակ: Եթե դրան գումարենք նաեւ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող եւ դատախազության կողմից պահանջվող ապօրինի գույքը՝ 36 մլրդ դրամ, մենակ այս երեք պաշտոնյայի գումարային արժեքը՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան եւ Ռոբերտ Քոչարյան, կազմում է 107 մլրդ դրամ: Ու սա դեռ ամենը չէ:

Դատախազությունն այսօր ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում ձեզանից, հարգելի բարեվարք ընդդիմություն, պահանջում է վերադարձնել այդ գումարները: Եվ այսօր ներկայանում եք կոռուպցիայի դեմ պայքարողներ, հա, դուք կոռուպցիայի դեմ պայքարի կանթեղն եք տանում, Պրոմեթեւսն եք, մենք էլ ընկել ենք ԿԿՀ նախկին նախագահի հետեւից: Ասում եք՝ զավթել եք…Նախկին գողապետության վառ ներկայացուցիչները, երբ որ մեզ կոռուպցիայի դեմ պայքարի դասեր են տալիս, առնվազն տարօրինակ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    մեծագույն ստի վկան, ուզում եք գրազ գանք, մի օր որ ասենք վարչապետը գա ասի ուզում եմ Հանրապետության Հրապարակում էրդողանի արձանը դնել, Հայկ Կոնջորյանը կլինի առաջինը, որ ելույթ կունենա և նման որոշումը կանվանի դարակազմիկ և կարևոր, դեռ մի բան էլ կասի պետք է աթաթուրքի արձանն էլ կողքը դնել․․․ որ դրանից հետո նույն վարչապետը գա ասի ուզում եմ էրդողանի արձանը հանել, նույնԿոնջորյանը կասի․ իհարկե պետք է հանել դա մեզ հարիր չէ, ինչպես կարելի է հանդուրժել սույն արձանը։ Մարդկային շատ անճափ ցածր որակների մասին է խոսքը

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031