Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին» Գուրգեն Արսենյանը ուշագրավ հայտարարություն է անում՝ նախկինների կոռուպցիայի մասին. «Մենք, այս դահլիճում նստած, գիտեինք՝ ով է այդ տենդերը հաղթելու»

Դեկտեմբեր 07,2023 14:37

«Ուզում եմ հիշեցնել ՀՀ-ում տեղի ունեցած այնպիսի երեւույթ, որը վերաբերում էր ճանապարհներին արագաչափերի տեղադրմանը: Այդ ժամանակ ներկայացրեցին, որ սա փրկություն է, սրանից հետո ՀՀ-ում երթեւեկության վթարները էականորեն կպակասեն, մենք հեռահար գործողություն ենք իրականացնում ու այնքան բաց ու թափանցիկ ենք, որ անպայման այդ մրցույթին պետք է մասնակցի արտասահմանյան կազմակերպություն: Չգիտեմ որտեղից գտան այդ շվեդական կազմակերպությանը, որը եկավ, այդ մրցույթին մասնակցեց, հաղթեց ու անհետացավ: Կազմակերպությունը հայտնաբերեց այլ տերեր՝ ծպտյալ բաժնետերեր»,- ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված՝ հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը սկսեց պատմել, թե 4 գումարման ԱԺ-ի պատգամավոր լինելով՝ ինչ կոռուպցիոն գործարքների ականատես է եղել՝ նախկին իշխանությունների ժամանակ:

Նա Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ծրագրին անդրադառնալով՝ հայտարարեց. «Ամեն մի հատվածի համար հայտարարում էին տենդերներ: Ասեմ ձեզ, որ մենք, այս դահլիճում նստած, մինչեւ տենդեր հայտարարելը արդեն գիտեինք՝ ով է այդ տենդերը հաղթելու: Մենք տեղյակ էինք, թե ով է հերթական տենդերը հաղթելու, ում է տրված այդ մասը: Հիմա դահլիճում նստած են պատգամավորներ, որոնց 99%-ի համար կարող եմ երաշխիք տալ, որ այդ մարդիկ ապրում են աշխատավարձով, աշխատավարձը չի էլ հերիքում»:

Նա ասաց, թե այդ ազնիվ պաշտոնյաների մասին մամուլը տարբեր մանիպուլյացիաներ է անում ու նյութեր հրապարակում. «Օրինակ, ԱԺ նախագահի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ կապված: Կառլեն Սիմոնյանը իմ ճանաչած, իսկ ես Կառլեն Սիմոնյանին ճանաչում եմ 15 տարուց ավելի, նա իմ ճանաչած ամենակրթված, ամենաբարեկիրթ, այսպես ասեմ՝ Ալենից ավելի լավ անձնավորություն է, որի հետ շփման ժամանակ ստանում ես բացառիկ դրական էմոցիաներ, մարդ, ով ռումիներեն էլ գիտի: Այդ մարդն աշխատում էր ու ստացվում է, որտեղ տենդեր էր շահել, կոռուպցիա էր, այդպես չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031