Ռեփեր Սնուփ Դոգի համերգը տեղի կունենա, այժմ նրա հետ բանակցվում է համերգի ժամկետների շուրջ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հայտնեց, որ համերգի կազմակերպիչ ընկերությունը բանակցում է՝ հստակեցնելու համերգի օրը, բանակցություններից հետո պարզ կլինի կոնկրետ ժամկետը։ Ըստ Անդրեասյանի, նախատեսվում է, որ համերգը կկայանա եկող տարի մայիս-հունիս ամիսներին։
Հիշեցնենք, որ այս ռեփերի համերգի համար կառավարությունը հատկացրել է 6 մլն դոլար։ Նրա համերգի օր էր սահմանված սեպտեմբերի 23-ը, Երեւանում, սակայն համերգը հետաձգվեց Արցախում տեղի ունեցած ողբերգական դեպքերով պայմանավորված։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ