Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պարտքն անշեղորեն գրանցում է երկնիշ աճեր. Թադևոս Ավետիսյան

Դեկտեմբեր 07,2023 13:32

2023 թվականի հոկտեմբերի դրությամբ ՀՀ պետական պարտքը դարձավ 11 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 10,5 տոկոսով։

Տնտեսական 12,6 տոկոս բարձր աճի պայմաններում 2022 թվականի հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս, պետական պարտքն աճել է շուրջ 10 տոկոսով՝ հատելով 10 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը։

Այս իշխանության կառավարման նախորդ 5 տարիներին պետական պարտքն աճել է շուրջ 65 տոկոսով կամ շուրջ 4 միլիարդ 400 միլիոն ԱՄՆ դոլարով։

Այլ կերպ ասած՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով այս իշխանությունն ավելացրել է պետական պարտքը շուրջ 1500 ԱՄՆ դոլարով։

Փաստորեն, գործող իշխանությունն իր կառավարման շրջանում պետական պարտքն ավելացրել է տարեկան միջինը մոտ 13 տոկոսով։

Եվ սա այն դեպքում, երբ այս իշխանության օրոք տնտեսական աճի տարեկան միջին ցուցանիշը կազմում է գրեթե 5 տոկոս՝ 2,6 անգամ զիջելով պետական պարտքի տարեկան միջին աճի ցուցանիշին։

Այսպիսով, ևս մեկ անգամ փաստագրվում, արձանագրվում և հիմնավորվում է

այս իշխանությունները մեր երկիրը պարտքով են պահում՝ մսխելով նաև մեր երկրի ապագա երկարաժամկետ զարգացման ռեսուրսը, այսօրվա թռիչքաձև աճող պարտքի բեռը թողնելով սերունդներին։

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031