Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՏԱ նախարար․ «Այս պահին ռուսական հեռուստաալիքների փակման հարց չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաներից»

Դեկտեմբեր 07,2023 13:19

Այս պահին ռուսական հեռուստաալիքների փակման հարց չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաներից։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ դեռ ռուսական կողմի հետ պետք է հանդիպեն եւ քննարկեն համաձայնագրի 5-րդ եւ 6րդ կետերի խախտման շուրջ հարցը։

Նախարարի խոսքով՝ ռուսական կողմի հետ հանդիպումը կայանալու է Երեւանում, այս ամիս։

Հարցին՝ ռուսական հեռուստաալիքները փակելու պահանջ կա, արդյոք նախարարը հակվա՞ծ է դրան, Խաչատրյանը պատասխանեց․ «Չեմ մեկնաբանի, քանի որ կոնսուլտացիաներ դեռ չենք արել»։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանն է ԱԺ-ում հայտարարել ռուսական հեռուստաալիքների փակման անհրաժեշտության մասին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ի պատասխան այս հայտարարությանն, ասել է՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների փակումը հարված կլինի ժողովրդավարությանը, հարված այն հիմքերին, որոնք կազմում են Երեւանի ներկայիս իշխանությունների քաղաքական հարթակը։

Նշենք, որ մուլտիպլեքսում առկա ռուսական ալիքներից, մասնավորապես ռուսական «Առաջին ալիքից» եւ ОРТ-ից ժամանակ առ ժամանակ ՀՀ-ում դժգոհություններ են առաջանում, վերջին դժգոհության ալիքն այս հեռուստաընկերությունների եթերով ՀՀ-ի եւ ՀՀ վարչապետի մասին անհարգալից, հեգնական եւ ծաղրական երանգներով հաղորդումներն էին։

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031