«Երեկ աշխատանքի էի գալիս իմ ընկերոջ հետ եւ մի շքեղ ավտոմեքենա տեսա՝ իրավաբանական անձի պատկանող: Ասացի՝ հետաքրքիր ավտոմեքենա է, ո՞ւմն է, ո՞վ է տերը, ասաց՝ մեր հարեւանի կինն է: Ասացի՝ դե երեւի »բիզնեսվումն» է, ասաց՝ տո չէ հա, պետական համակարգում է ամուսինն աշխատում, կարծես մինչեւ հիմա էլ աշխատում է: Բազում ՍՊԸ-ներ, բաներ ունեն, էն գլխից այս մարդու բարեկամն է, նրա բարեկամն է… Բարձր պաշտոն չի զբաղեցնում, աշխատավարձն էլ, հավատացնում եմ ձեզ, բարձր չի, ենթադրում եմ նաեւ, որ նույնիսկ հայտարարատու սուբյեկտ չի: Ենթադրում եմ նաեւ, որ իր կյանքում, բացի պետական պաշտոնից, որեւիցե այլ պաշտոն չի զբաղեցրել»,- այսօր ԱԺ նիստում իր ելույթում պատմեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում շարունակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված՝ հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտրության հարցը:
Վլադիմիր Վարդանյան ասաց, որ կոռուպցիան կոռոզիայի է ենթարկում պետական համակարգը, իսկ հանձնաժողովը, կոռուպցիան կանխարգելելու համար պետք է անկախ լինի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ