Նոյեմբերի 23-24-ը Նեապոլի արևելագիտության համալսարանում տեղի ունեցավ «Միասնությունն ու բազմազանությունը հայոց պատմության մեջ» խորագրով հայագիտական երկրորդ ազգային գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպվել էր Միջերկրական և արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիայի (I S M E O ) հետ համատեղ։
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Նեապոլի Արևելագիտության համալսարանի պրոռեկտոր Աուգուստո Գուարինոն, Ասիայի, Աֆրիկայի և Միջերկրածովյան ամբիոնի տնօրեն Անդրեա Մանձոն, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Թուրքիայի, Տիբեթի և Իրանի հետազոտությունների կենտրոնի համակարգող Տոմազո Տրեվիզանին, Քրիստոնեական Արեւելքի ուսումնասիրությունների կենտրոնի համակարգող Գագա Շուրգայան, Նեապոլի հայ համայնքի ղեկավար Գեւորգ Թովմասյանը։
Գիտաժողովին մասնակցեցին և ելույթներով հանդես եկան հեղինակավոր հայագետներ ու պրոֆեսորներ Իտալիայի տարբեր համալսարաններից, ինչպիսիք են Անդրեա Սկալան, Սոնա Հարությունյանը, Մարկո Ֆատտորին, Ջանկառլո Սկիրրուն, Մանուել Կաստելլուչան, Մարկո Բայիսը, Աննա Շիրինյանը, Լորենցո Պուբլիչին, Ալդո Ֆերարին, Մարտա Զերբինին, Ալեսիա Բոսկիսը, Պաոլո Լուկան, Չեզարե Սանտուսը, Ռիկարդո Պանեն, Լորենցո Կոլոմբոն, Իռենե Տինտին, Սառա Սկառպելլինին։
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
Կարդացեք նաև