Ընտրություններ՝ հերթական ու արտահերթ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել 2024 թվականի փետրվարի 7-ին։ Ըստ պլանի՝ դրանք պետք է կայանային 2025 թվականին։
Ընտրություններ նշանակած Իլհամ Ալիեւն ինքը կկարողանա մասնակցել դրանց, քանի որ երկրի սահմանադրության համաձայն՝ մեկ անձ կարող է զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը անսահմանափակ ժամկետով։ Ալիեւը երկիրը ղեկավարում է 2003 թվականից։ 2018 թվականի ընտրություններում նա ստացել է ձայների ավելի քան 86 տոկոսը։
Կարդացեք նաև
🇷🇺Ընտրությունների օր է հստակեցվել նաև Ռուսաստանում։ Մարտի 17-ին կկայանան ՌԴ հերթական նախագահական ընտրությունները։
📌Վլադիմիր Պուտինի կողմից կազմակերպված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նա ևս կկարողանա մասնակցել ընտրություններին։ Նա կարող է հավակնել ևս երկու վեց տարվա ժամկետի՝ հաջորդ տարի իր ներկայիս ժամկետի ավարտից հետո, ինչը պոտենցիալ թույլ կտա նրան մնալ իշխանության մինչև 2036 թվականը:
Հայկական ալիք