2023թ. դեկտեմբերի 2-ին Ուդինեի համալսարանում բացվեց «7-13-րդ դարերում հայկական եկեղեցիների որմնանկարները» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված էին հայկական եկեղեցիների որմնանկարները վերականգնած Արա Զարյանի և Քրիստինե Լամողոյի աշխատանքները:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Ուդինե քաղաքի և Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո:
Կարդացեք նաև
Ելույթներով հանդես եկան Ուդինեի գիտությունների համալսարանի մշակութային ժառանգության և հումանիտար գիտությունների դեպարտամենտի տնօրեն Լինդա Բորեանը, դեսպան Ծովինար Համբարձումյանը և Ուդինե քաղաքի կրթության, համալսարանների և մշակութային հարցերով համայնքային խորհրդական Ֆեդերիկո Պիրոնեն:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2023թ. դեկտեմբերի 20-ը:
Իտալիայում Հայաստանի դեսպանություն