Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատի ստվերում». հայագիտական միջազգային համաժողով Ուդինեի համալսարանում

Դեկտեմբեր 07,2023 12:58

2023թ. դեկտեմբերի 1-2-ը Ուդինեի համալսարանում անցկացվեց «Արարատի ստվերում. հայկական արվեստը ճամփորդական գրականության մեջ» (XIII-XXI դարեր) խորագրով հայագիտական միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Ուդինեի համալսարանի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ ՀՀ դեսպանության և Ուդինեի քաղաքապետարանի հովանու ներքո:
Ողջույնի խոսքով հանդես եկան Ուդինեի համալսարանի ռեկտոր Ռոբերտո Պինտոն, դեսպան Ծովինար Համբարձումյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, Ուդինեի համալսարանի ներկայացուցիչներ:

Հայագիտության տարբեր ոլորտներին վերաբերող իրենց հետազոտական աշխատանքները ներկայացրեցին հնէաբան, Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության գլխավոր տնօրեն Սերջո Ֆերդինանդին, Պիզայի համալսարանի պրոֆեսոր Ալեսսանդրո Օրենգոն, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի պրոֆեսոր Անահիտ Բեքարյանը, Ուդինեի համալսարանի գիտական հետազոտող Ալեսիա Բոսկիսը, Ժնևի համալսարանի դոկտոր Մարկո Ռուֆֆիլին, Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Ալդո Ֆերարին և հետազոտող Պաոլո Լուկկան, հայագետներ ու արվեստասաններ Հայաստանից և Իտալիայից:

Դեսպան Ծովինար Համբարձումյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց Ուդինեի համալսարանին և Իտալիայի հայագետներին կարևոր աշխատանքի համար, անդրադարձավ հայ-իտալական համագործակցությանը հումանիտար ոլորտում՝ կարևորելով իտալական համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունեությունը, ներկայացրեց Արցախի շուրջ վերջին իրադարձությունները, հայ մշակութային ժառանգության վտանգվածությունը:

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031