ԱԺ-ում շարունակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված՝ հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտրության հարցը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ նախկին ու ներկա կոռուպցիոն երեւույթներին՝ խոսելով ծանոթ, բարեկամ, քավոր, սանիկ հարաբերություններից, «յուրայիններին՝ ամեն ինչ, ընդդիմադիրներին՝ ոչինչ» սկզբունքի մասին. «Ծանոթ մարդիկ, որոնք 90-ականներից մինչ օրս կուսակցություններ փոխելով, համապատասխան տեղերում տեղավորվելով՝ ապահովել են բարեկեցիկ կյանք, հենց իշխանությունները սկսել են փոխվել, միանգամից համապատասխան դիրքավորում են ունեցել: Եղել է եւ լինելու է այդպես ապագայում: Չկասկածեք, հենց այս իշխանությունները զգացին, որ տատանվում է, երերում է, շատերը կասեն, թե իրենց պապերը դաշնակ են եղել, էն մեկը կասի՝ ՀՀԿ-ի վկայականը ջեբս ա, «Օրինացինն» էլ հետը՝ «опять власть меняется» սկզբունքով:
Արդյոք կոռուպցիան մեր իրականության մեջ հաղթահարվա՞ծ է՝ ոչ: Կոռուպցիա չէ՞ այն, որ շների հետ կապված ՊՈԱԿ-ները չեն գործում, 7000 գործ է արդեն ստեղծվել, ստերջացում չեն անում, ակնհայտ կոռուպցիա է տեղի ունենում ՊՈԱԿ-ում եւ դրա զոհը Սուրենավանում երեխան է:
Սուբվենցիոն ծրագրեր են անում համայնքում, գնում տեսնում ես, որ մի հրաշքով գյուղապետի տուն տանող ճանապարհն է սուբվենցիոն ծրագրի մեջ մտնում, այդտեղ մենակ իր տունն է, որտեղ 100-200 տուն կա, այդ ծրագրի մեջ չի մտնում: Եղել է նաեւ նախկինում ու ես պայքարել եմ դրա դեմ:
Կարդացեք նաև
Ոչ մեկի այստեղ պահելու, ոչ մեկի համար դոշ տալու կարիք չկա: Բայց մեզ բաժին հասած ողբերգությունը մեզ բոլորիս պետք է փոխի՝ չապրել այնպես, ինչպես մենք ապրել ենք նախկինում, չանել այն բոլոր սխալները, որ արվել են նախկինում: Փոխվե՛ք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ