Shamshyan.com ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում դեկտեմբերի 3-ին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, հարցական» ախտորոշմամբ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց մոտ է դիմել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 60-ամյա Նունե Կ.-ն է:
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Նունե Կ.-ի և նրա հարևանուհի 47-ամյա Քրիստինե Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, թե ում ավելի պոչն է ավելի երկար ու հաստ, որի ժամանակ էլ Քրիստինե Մ.-ն իր ձեռքում եղած ավելով մի քանի անգամ հարվածել է Նունե Կ.-ի մարմնի տարբեր մասերին ու գլխին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: