Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունն անհամաձայնություն ունի ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, յուրացմանն օժանդակելու արարք կատարելու համար մեղավոր ճանաչված Նազիկ Ամիրյանի նկատմամբ կիրառված համաներման որոշման հետ

Դեկտեմբեր 07,2023 11:34

Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանից (դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո) հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 800 մլն դրամ, 8 ավտոմեքենա, իսկ նրա կնոջից՝ Նազիկ Ամիրյանից՝ կբռնագրավվի շուրջ 101 մլն դրամ:

2023 թվականի նոյեմբերի 27-ին հրապարակված դատական ակտով Մանվել Գրիգորյանը և նրա կինը մեղավոր են ճանաչվել:

Դատախազությունն անհամաձայնություն ունի ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, յուրացմանն օժանդակելու արարք կատարելու համար մեղավոր ճանաչված Նազիկ Ամիրյանի նկատմամբ կիրառված համաներման որոշման հետ. դատական ակտը կբողոքարկվի (Նազիկ Ամիրյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման և համաներմամբ ազատվել ազատազրկման ձևով պատժի կրումից):

▶️ «Լուրեր»-ի հետ զրույցում դատախազը ներկայացրել է դատական ակտը բողոքարկելու հիմնավորումները:

ՀՀ գլխավոր դատախազություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031