Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ չեք ասում, որ ՔՊ-ի հետ նեղ կազմով հանդիպում չի եղել, մեր համբավը, մեր բարեվարքությունը արժեք չունի՞». Մարիա Կարապետյանը՝ Հայկուհի Հարությունյանին

Դեկտեմբեր 07,2023 11:23

ԱԺ-ում շարունակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված՝ հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտրության հարցը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց, որ եթե իրենք այս բոլոր հարցադրումները, որոնք երկու օր է՝ անում են տիկին Հարությունյանին, անեին նրա պաշտոնավարման ընթացքում, աղմուկ կբարձրանար ու կասեին, թե միջամտում են հանձնաժողովի աշխատանքներին. «Դուք այս ամբիոնից ասում եք՝ զգույշ եղեք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ, մի վստահությունը խաթարեք, բա նույնը նաեւ մեզ է վերաբերվում: Երբ լրագրողները ձեզ ասում են՝ նեղ կազմով ՔՊ պատգամավորները ձեզ հրավիրել են հանդիպման եւ ճնշել, ինչո՞ւ չեք ասում, որ դա նեղ կազմով հանդիպում չի, դա հանդիպում է ֆրակցիայի եւ ձեր միջեւ: Այսինքն, մեր համբավը, մեր բարեվարքությունը արժեք չունի՞:

Ասում եք՝ մեղմ պետք է լինել հանձնաժողովի, նրա անդամների պատվի, բարի համբավի նկատմամբ, այո՛, իհարկե, պետք է մեղմ լինենք, մարդկային համբավն առհասարակ շատ փխրուն բան է եւ պետք է շատ զգույշ վարվել դրա հետ: Դուք փորձագետներին դուրս եք մղել իրենց իսկ գործունեության ոլորտից՝ վնասելով նրանց բարի համբավը, ընդ որում, այդ փորձագետները պատահական մարդիկ չեն, ոչ էլ, ասենք, ֆաշիստական գաղափարներ են ունեցել, որ կարելի էր իրենց գործատուներին վատ ազդակ ուղղել: Այդ մարդիկ ճանաչված, իրենց դաշտում մեծ համբավ ունեցող մարդիկ են եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031