Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոստումներից որեւէ կետի իրացման ուղղությամբ ՔՊ-ն չի գնացել. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 07,2023 11:14

Փաշինյանի ղեկավարած ՔՊ 2021թ. նախընտրական ծրագրում սեւով սպիտակի վրա գրված է.

«Արտաքին եւ անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը եւ հումանիտար խնդիրների լուծումը»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում առանձին հատված էլ կա, որը վերնագրված է՝ «Արցախի հիմնախնդիր»:

Այս բաժնում կարդում ենք. «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով»:

Այս խոստումներից որեւէ կետի իրացման ուղղությամբ, սակայն, Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի գնացել, այլ կերպ ասած՝ խաբել է ընտրողներին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031