Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին (լուսանկարում) պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը։ Այն չզեկուցվող հարցերից է։
Մեկ այլ, բայց արդեն զեկուցվող հարցերից է Վայոց ձորի նոր մարզպետի նշանակման մասին որոշման նախագիծը։
Վայոց ձորի նոր մարզպետ կնշանակվի Կոլյա Միքայելյանը, որը ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետն էր։