Արցախը դատարկելուց, արցախցիներին տնավեր անելուց, հայաթափման օրերին ոչինչ չանելուց հետո, երբ անգամ Արցախի ղեկավարներին տեր չկանգնեցին, թողեցին, որ թշնամին անպաշտպան մարդկանց հոշոտի, կարող են կանգնել եւ ասել` ով որ ասում է, թե «Ղարաբաղին մենակ ենք թողել եւ այլն, կարող եմ մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն»:
Անկախ ու ծաղկող Արցախ պահած մարդկանց կարելի է մեղադրել ու խարազանել. «Որոշ ուժերի կողմից երկար տարիներ ԼՂ հարցն օգտագործվել է մի նպատակի համար, որ ՀՀ-ում պետություն չկայանա»: Պետության կայացումը երեւի մեզ մորթող թուրքի հետ բարեկամությունն է: Կարող են Ալավերդիում ոստիկանության միջոցով իշխանազավթում անել ու ասել` սա ժողովրդավարության հաղթանակ է: Կարող են անմեղ մարդկանց բանտերը լցնել` խոսքի համար դատել, եւ հայտարարել. «Այսօր Հայաստանում քաղաքական գործիչները «պադյեզդներում» չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծվում»:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: