Լրահոս
Օրվա լրահոսը

Մենուա Սողոմոնյան․ «Ալավերդին «մարսելու» դեպքում հաջորդն այլ համայնքի վրա են «հարձակվելու» և այսպես շարունակ»․ «Փաստ»

Դեկտեմբեր 07,2023 09:00

Դեկտեմբերի 5-ին Ալավերդիում իշխանազավթում տեղի ունեցավ: Այսպիսին է փորձագիտական հանրույթի կարծիքը ոչ իշխանական համայնքապետ ունեցող քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր հանրությանը՝ որ պահին ժողովուրդը ցանկանա, կհեռանանք, բայց իրականությունն այլ է. ՔՊ-ն ցանկանում է իշխանություն ունենալ ամենուր: «Հայաքվե» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը իրականացնում են ժողովրդի իշխանության բռնազավթում:

«Ալավերդիի, «Հայաքվեի» և բազմաթիվ այլ դեպքեր վկայում են այն մասին, որ չի գործում ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Տեղի է ունենում ժողովրդի իշխանության բռնազավթում: Կոնկրետ Ալավերդի համայնքում ժողովրդի քվեով քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել էր Արկադի Թամազյանը: Առանց գործող քաղաքապետի և նրա աշխատակազմի գործունեության խնդիրների վերաբերյալ իրավական հիմնավորում ներկայացնելու, առանց քաղաքական հիմնավորում ներկայացնելու, չգիտեմ, թե ինչ՝ շանտաժի, քաղաքական կոռուպցիայի, թե պաշտոն առաջարկելու ճանապարհով, իրենց կողմ մարդ «վերցնել», առանց որևէ հիմքի անվստահություն հայտնել և Ալավերդի քաղաքում իրենց ձեռքը վերցնել քաղաքային իշխանությունը, սա ոչ այլ ինչ է, քան իշխանության բռնազավթում: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբն այլևս դուրս են Սահմանադրությունից և օրենքներից, վեր են կանգնում դրանցից: Հետևապես ժողովրդավարությունն արժեք համարող բոլոր ուժերի պարտքը, պարտականությունը պետք է լինի ժողովրդին վերադարձնել իր իշխանությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Սա դեպի բռնապետություն գնացող ճանապա՞րհն է: «Իհարկե, որովհետև Սահմանադրության առաջին հոդվածն ասում է, որ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է: Այս պրոցեսն այդ հոդվածի առնվազն երկու՝ իրավական և ժողովրդավարական տարրերին հակասում է: Սահմանադրության երկրորդ հոդվածն ասում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է հանրաքվեների, ընտրությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Այստեղ տեղական ինքնակառավարումը, որը ժողովրդավարության ուղիղ դրսևորում է, գերեզմանվում է, ժողովրդավարության այդ սկզբունքը ոտնահարվում է ամենակոպիտ ձևով ոստիկանական ուժերի մասնակցությամբ: Ոստիկանությունը ևս, որպես պետական մարմին, աշխատում է քաղաքական իշխանության պատվերի ներքո, երբ կոպիտ միջամտություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարմանը: Ալավերդին միակ դեպքը չէ, կարող ենք հիշել Վանաձորը, Սիսիանը, Ամասիան, Վեդին և այլն: Ալավերդին «մարսելու» դեպքում հաջորդն այլ համայնքի վրա են «հարձակվելու» և այսպես շարունակ: Բոլոր ՏԻՄ-երում իրենք ուզուրպացնելու են իշխանությունը: Ժողովրդավարության փշրանքների հետևողական վերացումը բռնապետության տանող ամենաուղիղ ճանապարհն է»,-նշում է զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031