2023թ. նոյեմբերի 29-ին Հռոմի LUMSA համալսարանում անցկացվեց «Հայ ժողովրդի անվերջանալի ողբերգությունը» խորագրով համաժողովը:
Համաժողովի բացմանը ընթերցվեց Իտալիայի Սենատի նախագահ Իգնացիո Լա Ռուսսայի ողջույնի ուղերձը։
Ելույթներով հանդես եկան Իտալիայի Ձեռնարկատերերի քրիստոնյա միության նախագահ, սենատոր Ռիկարդո Պեդրիցին, մոնսինյոր Պաոլո Սելվադաջին, LUMSA համալսարանի ռեկտոր Ֆրանչեսկո Բոնինին, դեսպան Ծովինար Համբարձումյանը, պատմաբան Ֆրանչեսկո Պապպալարդոն, Եվրոպական խորհրդարանի անդամ Աննա Չինցիա Բոնֆրիսկոն, Լա Վերիտա պարբերականի փոխտնօրեն լրագրող Ֆրանչեսկո Բորգոնովոն, Պատգամավորների պալատի անդամ Լորենցո Մալագոլան և այլոք:
Դեսպան Ծովինար Համբարձումյանը իր ելույթում անդրադարձավ Արցախի շուրջ վերջին զարգացումներին, Արցախի հայերի էթնիկ զտմանը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը և խեղմանը, ներկայացնելով Հայաստանի խաղաղության օրակարգը՝ այդ թվում Խաղաղության խաչմերուկի հայեցակարգը:
Կարդացեք նաև
Իտալիայում Հայաստանի դեսպանություն