2023թ. նոյեմբերի 28-ին Իտալիայի Պատգամավորների պալատում բացվեց լուսանկարիչ Նիկոլո Օնգարոյի՝ «Արցախ. Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը 2023թ.» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի և ՀԲԸՄ Միլանի գրասենյակի հետ համագործակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին իտալացի խորհրդարանականներ, լրագրողներ, ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ելույթներով հանդես եկան Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոն, դեսպան Ծովինար Համբարձումյանը, ՀԲԸՄ Միլանի գրասենյակի ղեկավար Գայանե Խոդավերդին, լուսանկարիչ Նիկոլո Օնգարոն, ManAlive ասոցիացիայի նախագահ Ջանմարկո Օդդոն:
Դեսպան Ծովինար Համբարձումյանը իր ելույթում մանրամասն ներկայացրեց Արցախի շուրջ վերջին զարգացումները՝ շրջափակումից մինչև հայերի էթնիկ զտում:
Կարդացեք նաև
Իտալիայում Հայաստանի դեսպանություն