«Ազատություն». Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը դեկտեմբերի 6-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ամերիկացի դիվանագետը X սոցցանցում գրել է, որ Ադրբեջանի նախագահի հետ «կառուցողական քննարկում է ունեցել Ամերիկա-Ադրբեջան հարաբերությունների ապագայի շուրջ։
Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կբացի։
Ավելի վաղ Ալիևը քննադատել էր Օ՛Բրայանին Ղարաբաղի հարցով Կոնգրեսի լսումներում արտահայտած մտքերի համար։
Կարդացեք նաև
Ամերիկացի դիվանագետը հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարարին։