2023թ․ դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի որոշմամբ, հիմքում՝ Վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/9814/05/2 վճիռը, Նանե Ասատրյանը վերականգնվեց Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում։
Հիշեցնենք, որ 2021 թ.-ի հուլիսին Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը ազատվել էր աշխատանքից։ Աշխատանքից ազատվելիս Նանե Ասատրյանը գտնվում էր հղիության 7-րդ ամսում:
Ն․Ասատրյանն իր իրավունքների պաշտպանության համար դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում, հանձին իրավաբան Տիրուհի Վարդանյանի, ՀՔԱՎ-ը ստանձնել էր Ասատրյանի իրավունքների պաշտպանությունը և դիմել ՀՀ վարչական դատարան, քանի որ խախտվել էին միջազգային պայմանագրերով, ՀՀ ներպետական օրենսդրությամբ երաշխավորված աշխատող կանանց մայրության պաշտպանվածության և աշխատանքի իրավունքները:
ՀՀ վարչական դատարանի 03.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել էր: Վճռի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.03.2023 թվականի որոշմամբ բավարարվել է: Վերաքննիչ վարչական դատարանը որոշում է կայացրել Նանե Ասատրյանին աշխատանքի վերականգնելու և չաշխատած ժամանակահատվածի համար վճարման ենթակա աշխատավարձը վճարելու մասին:
Կարդացեք նաև
Ներկայացվող գործի նշանակությունը ոչ միայն սոսկ Ն․Ասատրյանի աշխատանքային խախտված իրավունքի վերականգնումն է, այլև փաստը, որ ՀՀ վարչապետը կատարեց Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը։ Սա իրապես եզակի դեպք է ՀՀ անկախության ողջ պատմության մեջ, երբ կառավարության ղեկավարը կատարում է դատարանի որոշումը։
Նանե Ասատրյանի իրավունքների պաշտպանության համար ՀՔԱՎ-ի կողմից նախաձեռնած բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև՝
- Հղիության ընթացքում աշխատանքից ազատված նախկին փոխմարզպետը պայքարում է իր իրավունքների համար
- Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Նանե Ասատրյանին Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում վերականգնելու և չաշխատած ժամանակահատվածի համար վճարման ենթակա աշխատավարձը վճարելու մասին
- Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի խախտված աշխատանքային իրավունքի պաշտպանությանն ուղղված, շուրջ 2 տարի տևած դատական գործն ավարտվեց հաջողությամբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ