Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր Լավրովը բողոքում ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչից․ Արարատ Միրզոյանի մեկնաբանությունը

Դեկտեմբեր 06,2023 19:20

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակներում Սկոպյեում կայացած Հայաստանի եւ ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը։ Նա նշեց, որ Հայաստանը ՌԴ հետ միշտ ունի քննարկելու բան։ «Եվ մենք մեծ հաճույքով օգտագործում ենք առիթները՝ այդպիսի շփումներ անելու համար։ Այս անգամ եւս ՌԴ ԱԳ նախարարը մեզ ներկայացրեց վերջին որոշ իրադարձությունների կամ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը, մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով եւ տարբեր զգայուն հարցերի շուրջ ՌԴ պահվածքի, դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով»,- ասաց Միրզոյանը։

Պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշեց, որ այդ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարարությունը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ Լավրովը բողոքում էր ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչից։ Պատգամավորն Արարատ Միրզոյանին հարցրեց, թե ինչո՞ւմ էր խնդիրը։ «Հանդիպումը, կարծում եմ, արդյունավետ էր։ Այո, ես տեսել եմ այդ կտորը մեր հանդիպումից, որը տարածվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության կողմից։ Ըստ ամենայնի՝ ինչ-որ թյուրիմացության մասին է խոսքը։ Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը եկել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչից, մինչդեռ մեր ունեցած տեղեկություններն ամենեւին այդպիսին չեն։ Ըստ ամենայնի ինչ-որ տեխնիկական թյուրիմացություն է եղել, խոսակցությունն այն մասին էր, թե ով էր նախաձեռնել հանդիպումը։ Եվ ես ասում էի, որ մենք չենք նախաձեռնել այդ հանդիպումը»,- պարզաբանեց Արարատ Միրզոյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031