Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկ Ալավերդիում բախվել էին ժողովրդավարությունը եւ զոռբայությունը, հաղթեց օրենքը». Գնել Սանոսյան

Դեկտեմբեր 06,2023 17:42

«Երեկ Ալավերդիում բախվել էին ժողովրդավարությունը եւ զոռբայությունը, հաղթեց օրենքը»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը՝ ի պատասխան Ալավերդիի երեկվա միջադեպի մասին հարցի:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ քրեական գործի տարրեր միանշանակ կան՝ ընտրական պրոցեսը տապալելու համար:

Գնել Սանոսյանն ասաց, որ այն, ինչ երեկ Ալավերդիում տեղի է ունեցել, ամբողջովին օրինական է, ՏԻՄ օրենքի բոլոր կետերը պահպանված են, որեւէ օրենք չի խախտվել: Նախարարը շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը եւ ասաց, որ քվեատուփը շուռ տալու, համայնքապետարանի առջեւ կատարվածի մասով իրավապահ մարմինները պետք է գնահատական տան:

Ըստ նախարարի, բոլոր կանոնների համաձայն, Ալավերդիում ընտրվել է նոր քաղաքապետ:

Հիշեցնենք, որ ՔՊ-ականները Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու եւ իշխանության ներկայացուցիչ Դավիթ Ղումաշյանին համայնքապետ ընտրելու գործընթաց էին նախաձեռնել:

Սանոսյանն ասաց, որ համայնքում մի շարք աշխատանքներ պլանավորածից հետ էին ընկել, ընթացք չէր տրվում, համայնքի բնականոն կյանքը խաթարված էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031