Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիև. Եվրախորհրդարանի որոշ անդամներ իրենց մոլագարների պես են պահում

Դեկտեմբեր 06,2023 16:50

Բաքվի բռնապետը նոր բարձունքների է հասնում Եվրախորհրդարանի պատգամավորներին անվանելով «մոլագարներ»։

Այսօրվա իր ելույթում Իլհամ Ալիևն ասել է.

«Եվրախորհրդարանի որոշ անդամներ իրենց մոլագարների պես են պահում։

Դա մարդկանց մի անպատասխանատու խումբ է։ Նրանցից ոմանք իրենց մոլագարի պես են պահում, քանի որ նրանց հակաադրբեջանական տրամադրություններն ու արտահայտությունները դուրս են մարդու նորմալ հոգեբանական վիճակի շրջանակներից։ Ես ուզում եմ հնարավորինս հավատարիմ մնալ դիվանագիտական բառապաշարին։ Ինչ կարող ենք անել: Նրանք ընդունել են տասից ավելի հակաադրբեջանական բանաձևեր։ Մեկից ավելի, մեկից պակաս: Դա մեզ համար կարևոր չէ։ Մենք միայն ափսոսում ենք դրա համար։ Մենք կարող ենք միայն հայտարարել, որ դա վերաբերում Է Եվրամիության ոչ բոլոր անդամներին»։

Հարց տվե՞ք ինչպես է մի ագրեսիվ բռնապետ համարձակվում նման բառապաշար օգտագործել եվրոպացի պատգամավորների հանդեպ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031